Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակային անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է կարևոր զբոսաշրջային օբյեկտ. Լապշին

Փետրվար 13,2019 11:20

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ չի կարողացել Անիի համայնապատկերը դիտել հայկական կողմից՝ բյուրոկրատական քաշքշուկների և հայ ու ռուս սահմանապահների միջև անհամաձայնությունների պատճառով:

«Այսօր շրջում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով՝ հույս ունենալով այցելել հնագույն Անի քաղաքի դիտահարթակ: Չեմ ուզում այս մասին գրել, բայց բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև անհամաձայնության պատճառով (ինչպես հայտնի է, Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ պաշտպանում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը) մենք չտեսանք հայկական հնագույն մայրաքաղաքը: Հայկական կողմը մեզ ուղարկում էր թույլտվություն վերցնելու ռուսներից, իսկ ռուսներն ուղարկում էին հայերի մոտ: Քաշքշուկը շարունակվեց մոտ երեք շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք՝ ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերը, և այդ մասին կլինի առանձին ռեպորտաժ:

Ընդհանուր առմամբ, բանակային անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է կարևոր զբոսաշրջային օբյեկտ՝ սեփական հնագույն մայրաքաղաքի համայնապատկերը, որը գտնվում է Թուրքիայում, բայց հայկական կողմից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է: Խնդիրն այն է, որ հին, դեռ խորհրդային սահմանային ցանկապատը գտնվում է իրական սահմանից 3-4 կմ-ի վրա, և այնտեղ է գտնվում անցակետը: Դրանից այն կողմ ոչ մեկի չեն թողնում: Մինչդեռ կարող էին հարյուրավոր զբոսաշրջիկներ տանել ավտոբուսներով՝ հնարավորություն տալով ծայրահեղ աղքատության մեջ ապրող տեղի բնակիչներին գումար վաստակել:

Բարեբախտաբար, հարևան Թուրքիայում իշխանությունները չեն խոչընդոտում Անի այցելություններին: Այնտեղ դուք կարող եք զբոսնել Անիում որքան ցանկանաք, չնայած սահմանն անցնում է հնագույն տաճարներից հաշված մետրերի հեռավորության վրա»,- գրել է Լապշինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728