Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լայն հանրության համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցախյան խնդրում նոր իշխանության վարած քաղաքականության հեղափոխականությունը. «Ժամանակ»

Փետրվար 13,2019 10:58

Կառավարության ծրագիրը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է բնութագրել այն քայլերը և մոտեցումները, որ անում է արցախյան գործընթացում: Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ավելի վաղ հայտարարել էր, որ նոր իշխանությունն իրականացնում է քաղաքականություն, որը ոչ մի ընդհանրություն չունի նախկին երեք նախագահների վարած քաղաքականությանը: Խոշոր հաշվով, լայն հանրության համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցախյան խնդրում նոր իշխանության վարած քաղաքականության հեղափոխականությունը:

Մյուս կողմից ակնառու է, որ արվել են հայտարարություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են Երևանի նախորդ հռետորաբանությունից: Խոսքը, մասնավորապես, թե՛ այն մասին է, որ Երևանը չունի բանակցելու այն մանդատը, որ պետք է ունենա Ստեփանակերտը և թե՛ այն մասին, որ Հայաստանը կամ հայկական կողմը չպետք է լինի փոխզիջումների վերաբերյալ միջազգային հարցադրումների առաջին հասցեատերը՝ առաջինը պետք է հարց ուղղել Բաքվին: Հեղափոխակա՞ն են այս հայտարարությունները, թե՞ ոչ: Տեսանելիության առումով, իհարկե, դեռևս ոչ, սակայն, մեծ հաշվով, դրանք կարող են դիտարկվել հեղափոխական ռազմավարության առաջին քայլեր կամ, այլ կերպ ասած, արցախյան խնդրում թավշյա հեղափոխության մեկնարկ: Պարզապես պետք է հասկանալ, թե որն է այդ հեղափոխության ռազմավարական նպատակը կամ, այսպես ասած, մերժման թիրախը:

Արամ Ամատունի

Հոդվածը՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728