Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրենտի Միրզոյան. Լեզվի կոմիտեն այսօր չունի ՀՀ լեզվական քաղաքականությունը վերահսկելու հնարավորությունները

Փետրվար 13,2019 10:51

Հայաստանում այսօր լեզվական քաղաքականության ծրագիր չունենք: Բացի այդ, իրավական դաշտում չունենք այնպիսի հնարավորություններ, որոնք ՀՀ–ում կվերահսկեն հրապարակային գրվածքի լեզուն: Նման դիրքորոշում ունի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, որը լեզվի պահպանության պետական ծրագրի անհրաժեշտություն է տեսնում:

«Թվում էր, թե Լեզվի պետական տեսչությունը վերացնելով՝ լեզվի կոմիտեի գործունեության ոլորտներն ավելի լայն ու ծավալուն պետք է լինեին: Բայց ժամանակը, ցավոք, ցույց տվեց, որ լեզվի կոմիտեն այսօր չունի ՀՀ լեզվական քաղաքականությունը վերահսկելու հնարավորությունները: Այս ոլորտը մնացել է անտերունչ, որևէ մեկը լեզվական քաղաքականության հարցերով չի զբաղվում: Օրենսդրությամբ լեզվական քաղաքականություն կարող է իրականացնել լիազոր մարմինը: Նախկինում այդ քաղաքականությունն իրականացնում էր Լեզվի պետական տեսչությունը, ՏԻՄ օրենքի համաձայն՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինները»,–մեզ հետ զրույցում ասաց լեզվաբանը՝ նշելով, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմիններն այն պատասխանատու կառույցների շարքում են, որոնք ևս օրենքով տրված իրենց գործառույթը չեն իրականացնում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել