Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ԱԺ առաջնահերթություններից պետք է լինեն». Վարչապետ

Փետրվար 13,2019 10:40

ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու կառավարության ծրագրում ներառված չէ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման հարցը:

«Կառավարության նախորդ ծրագրի վրա խաչ չի քաշվել, այն շարունակում է մնալ մեր ծրագիրը: Ընտրական օրենսգրքով միշտ զբաղվել է ԱԺ-ն, Կառավարությունն էլ նպաստել է, եւ դա տրամաբանական է»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ԱԺ առաջնահերթություններում պետք է լինեն, ոչ թե Կառավարության. «Նույնը վերաբերում է նաեւ անցումային արդարադատության մարմինների ստեղծմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728