ՀՅԴ ԳՄ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ ՀՀ կառավարության ծրագրի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։
Հայտարարության առանձին դրույթները մեկնաբանելու համար «Ա1+»-ը հարցազրույցի է հրավիրել Դաշնակցության պատասխանատուներից Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանին։
«Նախկին կառավարության նման այս կառավարության ծրագրի հիմքում ևս լիբերալ գաղափարախոսությունն է, իսկ մենք սոցիալիստական կուսակցություն ենք,- ասում է պարոն Խաչատրյանն ու հավելում,- նախորդ իշխանություններն էլ պլանավորել են մոտավորապես 5 տոկոսանոց տնտեսական աճ, այս կառավարությունն էլ նույն է անում»։
«Բա ո՞ւր մնաց հեղափոխությունը»,- հարցնում է ՀՅԴ պատասխանատուն։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: