Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուսուցիչները դեռեւս աշխատավարձ չեն ստացել

Փետրվար 12,2019 20:20

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները դեռեւս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը: Դպրոցների աշխատողները նախորդ ամսվա աշխատավարձը սովորաբար ստանում են մինչեւ հաջորդ ամսվա 4-ը:

Աշխատավարձի ուշացումը շատ ուսուցիչների անհանգստացրել է, որովհետեւ նրանցից շատերը բանկերում վարկային պարտավորություններ ունեն, որոնց մարելու համար հերթական մուծում կատարելու ժամկետն է:

Հեռախոսազրույց ունեցանք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանի հետ: Նա հայտնեց, որ ամեն տարվա սկզբին դպրոցների աշխատավարձի վճարման որոշ ուշացում է եղել: Նաեւ ասաց, որ ֆինանսների ու կրթության եւ գիտության նախարարության միջեւ հարաբերություններում հաշվապահական նոր համակարգեր են ներդրվում, որը եւս աշխատավարձերի վճարման ուշացման պատճառ է:

Տավուշի մարզի ուսուցիչները հայտնեցին, որ օրենքի համաձայն աշխատավարձի վճարումը մինչեւ հաջորդ ամսվա 15-ն է կատարվում, սակայն վարկային պարտավորությունները ժամկետում չկատարելու պատճառով իրենք դժվարին իրավիճակում են հայտնվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    Պարգևավճարները այնքան մեծ էին, որ հնարավորություն չթողեց, որ ուսուցիչները ժամանակին աշխատավարձ ստանային:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728