Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աջակցության գումարների չափերը նվազել են

Փետրվար 12,2019 20:45

Փետրվարի 4-ին Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը որոշել է պետական բյուջեի միջոցներից սոցիալական աջակցության նպատակով 54 քաղաքացիների միանվագ դրամական օգնություն հատկացնել ընդհանուր 1 միլիոն 870 հազար դրամի չափով: Այդ որոշումը եւ դրա հավելվածը զետեղված են Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Այդ 54 քաղաքացիներին աջակցության գումարները տրվել են 10-50 հազար դրամի չափով:

2018թ. դեկտեմբերի 21-ին, 25-ին եւ 28-ին Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, որով ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել: Այդ 3 որոշումներով մարզի սոցիալապես անապահով 352 քաղաքացիների հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Եթե փետրվարի 4-ի որոշմամբ սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին տրվել է առավելագույնը 50 հազար դրամ, ապա նախորդ տարեվերջին քաղաքացիներին մեծ չափի գումարներ են տրվել, առավելագույնը՝ 500 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728