Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, շատ լավ, տեղն ասում ենք». Արամ Սարգսյան

Փետրվար 12,2019 19:11

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի տպավորությամբ,  կառավարության ծրագիրն ավելի շատ հայեցակարգային մոտեցումներ են ներկայացնում, քան՝ կոնկրետ ծրագիր:

«Պետության դերը պետք է բարձրանա, անընդհատ խոսում եք այն մասին, որ մասնավորը կանի ամեն ինչ, պետությունը պայմաններ կստեղծի, կքաջալերի եւ այլն, ուզում եմ  հասկանալ՝ քաջալերելն ինչ տեսք է ստանալու: Եթե պատասխանատվությունը դնում եք քաղաքացու վրա, որ նա պետք է ավելի ակտիվ լինի, ինչ ձեւով նա պետք է ընդգրկվի այդ տնտեսական հեղափոխության մեջ, եթե աշխատատեղ չկա, կամ կա, բայց իր մասնագիտական մակարդակն է շատ ցածր. ճյուղը, որը պետք է զարգանա, ուզում եք, որ էլի  մասնավորը գա զարգացնի, դուք չեք ուզում զարգացնել, էսպիսի տրամադրությամբ Գիքորի պես ասել էստի համեցեք, չի լինի նման բան: Անհրաժեշտ է, որ պետությունը ձեւավորի համապատասխան մոտեցում», այսօր «Հայելի» ակումբում ասաց Արամ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ունի 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք ու նկատեց, որ նոր իշխանություններն էլ, նախորդի պես, շարունակում են մեծացնել արտաքին պարտքը. «Եթե պարտք եք վերցնում, հստակ ասեք՝ որ ճյուղում եք ներդնելու այդ գումարը: Ինչի համար եք պարտք վերցնում, եթե արտաքին պարտքն ավելացնում եք միայն սոցիալական  հարցերն իբրեւ թե կարգավորելու համար, դա անպտուղ գործունեություն է, աշխատանք է, որը բացարձակ ոչ մի օգուտ չի բերելու: Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, շատ լավ, տեղն ասում ենք, այդ նույն պետական պարտքի մեջ 220 միլիոն դոլար է  ուղղվել, այսպես ասած, ոռոգման համակարգը կարգավորելու համար, հիմա բոլորը փաստում են, որ այդ ոռոգման համակարգը չկա, ինչու չեք ուզում գնալ դրա հետքերով, տեսնել՝ ովքեր են գողացել»:

Նա անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ քարտուղարի հարցին՝ նկատելով, որ ՀԱՊԿ-ում ձեւավորվել է որոշակի անվստահության մթնոլորտ ՀՀ նկատմամբ. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Խաչատուրովի հարցում մի բան պետք է արվեր, նրան հետ կանչեին ու որպես ՀՀ քաղաքացի՝ պատասխանատվության ենթարկեին, բայց արեցին հակառակ ձեւով, ու ստեղծվեց այն, ինչ կա ՝ անվստահություն: Առավել եւս, որ Բելառուսի ներկայացուցիչը ստացել է համաձայնություն, ու հեռանկար չեմ տեսնում, որ ՀՀ ներկայացուցիչը կարող է  վերընտրվել, մենք կես տարուց ավելի չենք կարողանում այդ հարցը կարգավորել: Այս խնդիրը քննարկելն անիմաստ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728