Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգին կկառավարի խորհուրդը

Փետրվար 12,2019 17:56

Այսօր Երեւանի ավագանու նիստում որոշվեց փոխել «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը: Կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ եւ թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ: Ըստ նիստում հարցի շուրջ զեկուցող Մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանի, խորհուրդը բաղկացած է լինելու 11 անդամից:

Ավագանու անդամներից մեկը մտահոգություն հայտնեց, որ Կենդանաբանական այգում վաճառվող սնունդը բավականին թանկ է վաճառվում, սննդի գները վերահսկողության կարիք ունեն:

Գոշ Սարգսյանը նշեց, որ նման բողոքներ իրենք չեն ստացել իսկ սննդի որակի հարցը մշտապես վերահսկվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728