Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1 պատուհան՝ ներդրողի համար. հայկական ներդրումային հիմնադրամ կստեղծվի

Փետրվար 12,2019 17:32

ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնել հայկական ներդրումային հիմնադրամ, որի գրասենյակը կհամակարգի ներդրողների աշխատանքները եւ լուծումներ կտա դրանց հետ կապված հնարավոր խնդիրներին: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ով ուզում է ներդրում անել, ասում է, որ պետք է վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպի, ուստի լինելով այդ հիմնադրամի գրասենյակում՝ կարող ենք ասել, որ նա արդեն եղել է վարչապետի մոտ: Գրասենյակը կսպասարկի ներդրողին՝ ներդրումներ անելու ճանապարհին»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա բնորոշմամբ՝ այդ գրասենյակը կլինի մեկ վայր, որտեղ «մեկ պատուհանի» սկզբունքով ներդրողը կսպասարկվի՝ անկախ նրանից, թե ինչ խնդրի է բախվել. «Ներդրողի համար մեկ հասցե պետք է լինի, որին նա կդիմի բոլոր հարցերով, այդ թվում՝ իրավական»:

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին առհասարակ, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ոմանք 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված ներդրումներին «ապոկալիպտիկ» գնահատականներ են տալիս՝ ասելով, թե ներդրումների անկում է գրանցվել. «Այդ թվականը մի ժամանակաշրջան էր, երբ ՀՀ վարչապետի երեք հրաժարական է տեղի ունեցել, ԱԺ ընտրություններ են եղել: Այդ ֆոնին՝ անորոշությունների շրջանում, հետեւություններ են անում ներդրումային միջավայրի վերաբերյա՞լ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728