ՀՀ-ն մտադիր է խորացնել Իրանի հետ գործակցությունն էներգետիկ ոլորտում: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Իրանի հետ քաղաքական հարաբերություններին, նա ընդգծեց՝ դրանք եւս բարձր մակարդակի վրա են: «Այդ մասին է փաստում փետրվարին Իրան սպասվելիք իմ այցը: ՀՀ-Իրան հարաբերությունների նպատակը չէ որեւէ 3-րդ կողմին վնասելը: Այդ հարաբերություններում ՀՀ-ն չի լինի որեւէ մեկին վնասելու գործի մասնակից: Սա կարեւոր արձանագրում է»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան պատժամիջոցների հերթական ալիքն է կրում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ