Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող կենդանիներին առնչվող խնդրով ավագանին նոր որոշում կայացրեց

Փետրվար 12,2019 16:48

«Կենդանի պահելու մշակույթի բացակայությունը նույնպես նպաստում է թվաքանակի ավելացմանը»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացնելով մայրաքաղաքում թափառող կենդանիների հետ կապված իրավիճակը՝ ասաց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը՝ նշելով, որ թափառող շների տեսակն ավելացել է եւ դարձել ավելի ագրեսիվ:

Նրա խոսքով, այս խնդիրը լուծելու երեք տարբերակ կա. մեկը՝ ոչնչացնել էգ շներին, ինչը, պարոն Հակոբյանի համոզմամբ, համարվում է անհնարին եւ անթույլատրելի, մյուս տարբերակն այն կլինի, որ կենդանիների համար սննդի  աղբյուրներ հանդիսացող վայրերը վերացնեն, ինչը իրատեսական չէ եւ երրորդ տարբերակը՝ որսալ, ամլացնել եւ վերադարձնել նույն միջավայր, ինչն, ըստ մասնագետների ամենաարդյունավետ միջոցն է:

Այսօր ավագանին հաստատեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ի կանոնադրությունը եւ որոշում կայացրեց ստեղծել «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն»:

Պարոն Հակոբյանն ասաց, որ ծրագիրը մշակվել է քաղաքապետարանի կողմից ՀԿ-ների հետ համատեղ: Հարցի առնչությամբ, ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ այս ընթացքում պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի տուժողներ չլինեն: Նա մատնանշեց հատկապես դպրոցների ու մանկապարտեզների տարածքները, որտեղ շատ երեխաներ են լինում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մեղք են շները, մի սպանեք նրանց, խնդրում եմ ոչ միայն ես, այլև շատ ու շատ մարդիկ։ Կան բազմաթիվ միջոցներ նրանց քանակը կարգավորելու և ուրախ կյանք ապահովելու համար։ Լավ կլիներ, որ Ստամբուլի օրինակով Երևանում և մյուս քաղաքների փողոցներում նույնպես տեղադրվեին անտուն փիսոների և շների համար տնակներ և կեր։ Երկիր-մոլորակը մենակ մարդկանց համար չէ ստեղծված, երբ հասկանանք սա և դադարենք վերևից նայել բնությանը, գուցե մեր սեփական կյանքն էլ շատ ավելի լավ որակ կստանա։ Իսկ ով ձեռք է բարձրացնում անպաշտպան կենդանու վրա, թող իր կյանքում ստանա կենդանուն պատճառած տառապանքի հարյուրապատիկ չափը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728