«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստածրագրի գլխավոր խմբագիր Իլյա Բերը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման գիտակ Ալեքսանդր Դրուզին մեղադրել է խաբեության և իրեն կաշառելու փորձի մեջ:
Մասնավորապես, Բերը իր բլոգում պատմել է, որ 2018թ. նոյեմբերին Դրուզը մասնակցում էր «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի ձայնագրությանը: Նկարահանումներից առաջ Դրուզը խմբագրին առաջարկել է իրեն հայտնել հարցերի պատասխանները, փոխարենն առաջարկելով որոշակի տոկոս 3 մլն ռուբլուց: Որպես ապացույց՝ Բերը գրառմանը կցել է իրենց խոսակցության ձայնագրությունը:
Արդյունքում ՝Բերը Դրուզին փոխանցել է իրական հարցերի ու պատասխանների մի մասը և փոխել են վերջին հինգ հարցերը, որոնց պատասխանները Դրուզը նախապես չգիտեր:
Դրուզը և նրա հետ խաղացող գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին, բայց չեն կարողացել դրան ճիշտ պատասխանել: Արդյունքում նրանք խաղն ավարտել են 200 հազար ռուբլով:
https://www.youtube.com/watch?v=IlF_OohJalc
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ