Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա»

Փետրվար 12,2019 15:30

ԱԺ-ում այսօր վարչապետի կողմից ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իրեն դիմած մանկավարժների եւ թոշակառուների մտահոգություններն այն մասին, թե երբ են բարձրանալու աշխատավարձերն ու թոշակները: Մանկավարժների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշ ուսուցիչներ 30.000 դրամ աշխատավարձ են ստանում՝ այն դեպքում, երբ պետբյուջեից այդ հաստիքի համար նախատեսված է 120.000 դրամ: «Բայց ուսուցիչը ստանում է 30.000 դրամ, որովհետեւ այդ հաստիքի վրա մի քանի ուսուցիչ է աշխատում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարության անելիքն այս հարցում լինելու է կադրերի արդյունավետ բաշխում ապահովելը. «Միայն հանրակրթական ոլորտում 12.000 ավելորդ հաստիք կա»:

Վարչապետը միաժամանակ շեշտեց, որ այս տարի 220 հազար մարդու աշխատավարձ ավելացվել է, բացի այդ՝ 250 հազարով ավելացվել է բուժհաստատություններում պետպատվերից օգտվողների թիվը. «Չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար»:

Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար վեց միլիարդ դրամ է հարկավոր: Որտեղի՞ց այն: Մենք ասում ենք, որ այց վեց միլիարդը կա ստվերում, եւ պետությունը ստվերի կրճատման հաշվին կարող է թոշակ բարձրացնել: Եվ թոշակառու տատիկը, եթե մեկ կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն խփել, նրա թոշակը չի բարձրանա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728