Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Աբրահամյանի պաշտպանը պատասխանում է

Փետրվար 12,2019 12:56

«Առավոտի» փետրվարի 7-ի համարում տպագրված «Հատուկ քննչական ծառայությունում ահազանգել են նախկին վարչապետի, նրա որդու, նախկին պատգամավորի կեղծ գործարքների մասին» վերնագրով հրապարակման առնչությամբ խմբագրությունն ստացել է փաստաբան Սարգիս Գրիգորյանի հետեւյալ պատասխանը.

«Թույլ տվեք տեղեկացնել Ձեզ, որ Արգամ Աբրահամյանը ներգրավված չի եղել որեւէ կարգավիճակով ոչ մի քրեական գործի շրջանակում: Ինչ վերաբերում է Ամիրյան փողոցում գտնվող Նացիոնալ հյուրանոցի մասին հայտարարություններին, ապա դրանք նույնպես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նշված հյուրանոցը չի ձեռք բերվել եւ/կամ կառուցվել Արգամ Աբրահամյանի կողմից: Հոդվածում խոսվում է նաեւ «Գազել» եւ «Բոգդան» միկրոավտոբուսների ձեռք բերման մասին: Նշեմ, որ Արգամ Աբրահամյանը չի ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, որոնց մասին հիշատակվում է նշված է հոդվածում: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում եմ Ձեզ պաշտոնապես հերքել Արգամ Ամբրահամյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը տրամադրել լրացուցիչ տեղեկություններ»:

Փաստաբան ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728