Լրահոս
Օրվա լրահոսը

Չենգիզ Աքթար. «Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է». «168 ժամ»

Փետրվար 12,2019 11:35

ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրի հրապարակումից անմիջապես հետո փորձագիտական և քաղաքական շրջանակներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերություններին այս ծրագրում որևէ անդրադարձ չկա։ ՀՀ Կառավարությունը սահմանափակվել է՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությանը՝ նշելով, որ մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը։ Չնայած ՀՀ իշխանությունների պնդումներին, որ Կառավարությունն արտացոլում է ստանձնած բազմավեկտոր քաղաքականությունը, որոշ հայ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ ծրագրի այս հատվածը որակեցին՝ որպես ինքնամեկուսացող, միավեկտոր քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքական ծրագիր, որը շատ հեռու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքական ծրագրից։

«168 ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Չենգիզ Աքթարն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է։ Մի կողմից՝ Աքթարի խոսքով, նախորդ ծրագրերում նշվում էր Հայաստանի դիրքորոշումը, և չկար այդ ուղղությամբ որևէ քայլ կողմերից ոչ մեկի կողմից, ու այդ թեմայի ներառումը ծրագրում միայն ՀՀ դիրքորոշման հաստատումն էր, մյուս կողմից՝ անհրաժեշտ է, որ կողմերը՝ անկախ արդյունքից, իրենց դիրքորոշումը հայտնեն, այլապես տպավորություն է ստեղծվում, թե նման հարց գոյություն չունի։ Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ ոչ մի հարևանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր հարց չէ, այն դուրս է նրանց քաղաքական օրակարգերից, չկան միմյանց նկատմամբ պահանջներ, նախապայմաններ։

«Սա մի փոքր տարօրինակ է թվում միայն այն հայտարարությունների ֆոնին, որոնք հնչել են։ Այսինքն՝ ՀՀ նոր իշխանություններն իրենց հայտարարություններում չեն շրջանցել Թուրքիայի հետ հարաբերությունները, անդրադարձ դրանց եղել է, ուստի, թե ինչո՞ւ է ներկայումս որոշվել չանդրադառնալ երկկողմ հարաբերություններին՝ չեմ կարող ասել, գուցե որոշում կա՝ փակել երկխոսության դուռը։ Հիշում եմ, որ ՀՀ վարչապետն անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու անհրաժեշտությանը, որին դեմ դիրքորոշում էր հայտնել։ Սա ևս դիրքորոշում է, որը նույնպես կարող էր դառնալ ծրագրային դրույթ։ Այնուամենայնիվ, դա ՀՀ իշխանությունների որոշումն է, կամ գուցե դեռ լինեն խմբագրումներ։ Ես ևս դեմ եմ նախապայմաններին և հայ-թուրքական հարաբերություններն Արցախյան հիմնախնդրով պայմանավորելու քաղաքականությանը, սա դիրքորոշում է, որը պետք է առաջ մղեն իշխանությունները»,- ասաց Աքթարը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728