Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են. «Փաստ»

Փետրվար 12,2019 11:36

«Զոնտիկ բռնող, պալտո պահող» թեման, իհարկե, տհաճ է: Շատերը բողոքում են, որ պետք չէ կարևոր թեմաները թողած՝ մանրուքներից խոսել: Պնդողների մեջ են նաև իշխանությունները: Բայց իշխանություններն ինչքան էլ պնդեն, բավական մեծ հաճույքով արձագանքում, հակադարձում են նման թեմաներին: Արդյունքում պարբերաբար հայտնվող նմանատիպ թեմաները դառնում են հանրային քաղաքական քննարկման առարկա: Սա նոր երևույթ չէ: Ավելին՝ նախկին իշխանությունները նմանատիպ քննարկումներ սադրում էին միտումնավոր, իրենց դեմ քննադատական բովանդակությունը ապաքաղաքականացնելու, բացառապես գեղագիտական դաշտ տեղափոխելու համար: Արդյո՞ք նույն ճանապարհով են գնում նոր իշխանությունները. դժվար է ասել: Դատելով նմանատիպ թեմաներն ակտիվացնողների շրջանակից՝ դժվար թե:

Բայց առնվազն դեմ չեն, որ իրենց քննադատեն նման հարցերով, նման ոճով: Իհարկե, որպեսզի չմատնեն, որ իրենց ձեռնտու է նման ոճը, պարբերաբար հայտարարում են, թե լուրջ կառուցողական քննադատություն չկա: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ լուրջ կառուցողական քննադատություն քիչ քանակությամբ, բայց կա, ուղղակի լսող, արձագանքող ու պատասխանող չկա, ու սա ցանկության հարց չէ բնավ, այլ կոմպետենտության:

Բայց, մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են երկրորդ հերթին: Առաջին հերթին մտահոգիչ է այլ բան: Մեր ակտիվ հասարակական շրջանակները, դիսկուրս կամ  հանրային կարծիք ձևավորողները, որոշ բացառություններով, հիմնականում նախընտրում են հենց այդ ոճը, որովհետև հեշտ է ու լսարան ունեցող: Ավելին՝ այդ ոճը Հայաստանում արդյունավետ է, այդ ոճով աշխատելով՝ մարդիկ իշխանության են եկել, ու արդյունքում այդ ոճը դարձել է էտալոն, հաջողված տարբերակ: Շատ դժվար է դրա հաջողումից հետո լայն մասսաներին ու նրանց ուղղորդելու հավակնող նեղ խմբերին բացատրել, որ պետք է հրաժարվել այդ ոճից, երբ բոլորի աչքի առաջ կա հաջողված օրինակ: Մի կողմից այդ տարբերակով գնալը հեշտ է, ռեսուրսներ, հատկապես գիտելիք չի պահանջում, մեկ այլ կողմից կա պատմական հաջողակ փորձ, որ այդ ոճով գնալու դեպքում կարելի է և գալ իշխանության:

Լևոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728