Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնածավալ ներդրումները միանգամից չեն լինում, դրա համար ժամանակ է պետք. «Հայկական ժամանակ»

Փետրվար 12,2019 11:24

Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը, որովհետեւ ընդունված տեսակետի համաձայն՝ ներդրումների հիմնական խոչընդոտ էին համարվում  կոռուպցիան, մենաշնորհները, իշխանությունների    կողմից ցանկացած ծրագրում «փայ մտնելու» սովորությունը եւ այլն, ու ակնհայտ էր, որ այդ ամենը այլեւս տեղ չի ունենալու Հայաստանում։ Իհարկե՝ մասնագետները «ներդրումային բումի» հարցում ավելի թերահավատ էին, բայց դա հասարակության ակնկալիքների վրա առանձնապես չէր ազդում։

Ինչեւէ: Համակարգային կոռուպցիան իսկապես վերացավ, մենաշնորհներ գործնականում չկան, «փայ մտնելու» հավանականությունն էլ զրոյական է, բայց ներդրումների հարցում հասարակության ակնկալիքները, միեւնույն է, չարդարացան։ Ինչո՞ւ։

Կան, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ լայնածավալ ներդրումները միանգամից չեն լինում, դրա համար ժամանակ է պետք։ Երկրորդ՝ շրջափակումն ու պատերազմի վերսկսման հավանականությունը ոչ մի տեղ չեն անհետացել։ Կա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործոնը, հաստատ ներդրումներին չեն նպաստում նաեւ ընդդիմադիր դաշտից հնչեցվող ագրեսիվ հայտարարությունները՝ պատերազմի վերսկսման անխուսափելիության ու մոտ ապագայում «իշխանություններին տուն ուղարկելու» մասին, եւ այլն։

Բայց կա նաեւ մեկ այլ, առաջին հայացքից գուցե չերեւացող, բայց շատ կարեւոր պատճառ, որի մասին սովորաբար գերադասում են չխոսել։ Բանն այն է, որ Հայաստանը, որքան էլ սա մեզ համար տհաճ հնչի, տնտեսական առումով երրորդ աշխարհի երկիր է։ Իսկ երրորդ աշխարհի երկրներում, որպես կանոն, օտարերկրյա ներդրումներ արվում են միայն այն դեպքում, եթե հնարավոր է անխնա շահագործել տվյալ երկրի ներքին հարստությունները կամ բնակչության էժան աշխատուժը։ Պարզ ասած՝ երրորդ աշխարհի երկրները պարզապես շահագործվում են «օտարերկրյա ներդրումներ» ցուցանակի ներքո։ Ու դրա պարտադիր պայմաններից մեկն այն է, որ տվյալ երկրի իշխանությունները պիտի համաձայնվեն այդ մեխանիզմին ու իրենց «փայը» ստանան։ Ընդ որում՝ սա աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական բեւեռների հետ կապ չունի, այդպես են վարվում ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը։ Եթե երրորդ աշխարհի տվյալ երկիրը բնական ռեսուրսներով շատ հարուստ է՝ պայքարն էլ համապատասխանաբար շատ թեժ է լինում, ու այդ երկրում «հարմար» իշխանություններ ունենալու համար հաճախ նույնիսկ արյունոտ պատերազմներ են հրահրվում /որին հաջորդում են «ներդրումները»/, իսկ եթե բնական ռեսուրսներ չկան կամ քիչ են, «ներդրողներն» առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում։ Տվյալ երկրի իշխանություններն իրենց կամքով թույլ կտան տանել եղածը կամ օգտագործել սեփական ժողովրդի էժան աշխատուժը՝ լավ, թույլ չեն տա՝ Աստված իրենց հետ, ներդրումներ չեն լինի, եւ վերջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728