Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Նախարարությունների կրկնվող հաստիքները կկրճատվեն, խոշոր կրճատումներ չեն լինի»

Փետրվար 12,2019 11:22

«Մտահոգություն է հնչում, որ մեծ ծավալի աշխատանքը հնարավոր չի լինի իրականացնել: Մենք էլ ասում ենք, որ պետք է փոքրացնել աշխատանքի ծավալը: Համաձայն չեմ գնահատականների հետ, որ նախարարությունների թվի կրճատման հարցին պետք է նայել աշխատատեղերի կրճատման տրամաբանության շրջանակում»,-7-րդ գումարման ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադառնալով կառավարության օպտիմալացման խնդրին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Եթե պետական կառավարման համակարգը որպես աշխատատեղ եք դիտում, գնանք  ուրիշ ճանապարհով՝ եւս քսան հազար աշխատատեղ բացենք, ասենք՝ ամեն նախարարությունում եւս հազար հաստիք բացենք, կամ մարզպետարանների աշխատողների թիվը քառապատկենք: Երբ ասում են, որ կառավարությունը պետք է մտածի աշխատատեղերի մասին, հարց եմ տալիս՝ որեւէ ընկերություն կավելացնի՞ հաստիք, եթե դրա կարիքը չկա: Թող ավելացնի, տեսնենք՝ մի տարի հետո ի՞նչ վիճակում է լինելու»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա չի նշանակում, որ իրենք չեն մտածում նախարարությունների կրճատվող աշխատակիցների սոցիալական խնդրի մասին. «Ամեն ինչ կանենք, որպեսզի խոշոր կրճատումներ եւ ազատումներ չլինեն, եւ ամեն պետական պաշտոնյա, որն աշխատում է նախարարությունում, հնարավորություն կստանա ապացուցելու, որ կոնկրետ աշխատանք  է կատարում եւ ունի բավարար որակավորում՝ դրա համար: Այդ նպատակով նախարարությունները կմիավորվեն, կրկնվող հաստիքները կկրճատվեն, խոշոր կրճատումներ չեն լինի: Իսկ ժամանակի ընթացքում ավտոմատ կրճատումներ չեն լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728