Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով. «Թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավիճակի պատճառ էին միայն». «Ժողովուրդ»

Փետրվար 12,2019 11:13

Թավշյա հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սրվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները, իսկ Փաշինյանն էլ դրանց կարեւորություն չի տալիս։ Սակայն մինչեւ այսօր երկու երկրների ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ քանիցս վերահաստատել հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը։ Նախկինում վատատեսական հայտարարություններ էին հնչեցնում նաեւ ռուս փորձագետները։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովին։

– Պարոն Սկակով, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունները, նախկինում վատատեսական մոտեցումներ էին հնչում։

– Գիտեք, ես խնդիրներ շատ չեմ տեսել։ Իսկ թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավիճակի պատճառ էին միայն։Այստեղ հարցը ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախկին իշխանությունների մեջ չէ, այլ Հայաստանի եւ ՌԴ-ի շահերի համատեքստը։ Իսկ երկու երկրների հարաբերությունների առումով ես շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, ճգնաժամ չի եղել։ Խնդիրներ կան եւ եղել են ու կարող են լինել, դա անխուսափելի է։

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Խնդիրներ կան, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, որը որոշակի էմոցիաներ է առաջացնում Հայաստանում։ Խնդիրներ կան, օրինակ, նախկին իշխանությունների այն ներկայացուցիչների հետ, որոնք ունեն իրենց կապերը ՌԴ-ում եւ ակտիվորեն աշխատում էին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

– Ո՞ւմ նկատի ունեք։

– Նախկին իշխանություններին, նախկին նախագահներին, որոնք, իհարկե, լավ հարաբերություններ ունեն ՌԴ իշխանությունների հետ։

– Կարեն Կարապետյանին եւ՞ս նկատի ունեք։

– Ոչ, ես նկատի ունեմ ՀՀ նախկին նախագահներին, ոչ թե նախկին վարչապետին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. հենց նրանք են փորձում այդ կապերն օգտագործել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ նաեւ այլ պետությունների հարաբերությունների հետ կապված։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728