Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրածախ վարկավորման ոլորտում Յունիբանկը գրանցել է 20% աճ

Փետրվար 12,2019 11:09

2018թ.-ին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր, քան նախորդ տարի: Անցած տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին:

— Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը, – նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի 2017թ.-ի համեմատ հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր` գնահատելով ծառայության հարմարավետությունը:

Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը` Երևանում և մարզերում բացելով նոր մասնաճյուղեր և դրանց քանակը հասցնելով 51-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728