Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ հանրությունը գոհանա իր ընտրած իշխանություններով. «Հրապարակ»

Փետրվար 12,2019 10:57

Ուրիշ ինչո՞վ կարելի է զբաղեցնել մեր հասարակությանը, երբ լռեն կառավարության «հանճարեղ» ծրագրի շուրջ աղմուկները, մարեն Մարտի 1-ի գործով ընթացող խոսակցությունները, եւ կրկին սառեցվեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ վտանգավոր փորձերը։ Մոտեցող գարունը, անշուշտ, ՀՀ իշխանություններին հույս է ներշնչում, որ հանրությունը կզբաղվի բնության գեղեցիկ զարթոնքով ու միառժամանակ հանգիստ կթողնի իրեն, բայց դա էլ հաստատ չէ, որովհետեւ Հայաստանում ինչ լինում է՝ գարնանն է լինում։ Ահա թե ինչու է պետք հենց այսօրվանից մտածել հայաստանյան պոպուլյացիայի համար նոր զբաղմունք գտնելու մասին։ Արցախի Հանրապետության իշխանություններին ժողովրդական ձանձրույթը չի սպառնում, քանի որ խոսելու նյութ այնտեղ շատ կա։ 20 թվին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեման լիուլի բավարար է, մանավանդ, որ այդ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնում հանրության շրջանում ոչ միանշանակ ընկալում ունեցող գործիչներ։

Այս առումով Հայաստանում վիճակը բարդ է՝ ընտրություններ չկան առջեւում, հեղափոխական էյֆորիան մարում է, նորընտիր ԱԺ-ն եւ թերակազմ կառավարությունն առանձնապես աչքի չեն ընկնում աշխատելու ունակություններով, կառավարության ծրագրից տնտեսական հեղափոխության հոտ չի գալիս, նախկին խոստումները ջրվում գնում են մեկը մյուսի հետեւից։ Կարճ ասած՝ Նիկոլն այլեւս էն հմայքը չունի։ Սա ինչ-որ տեղ սպասելի էր, որովհետեւ Հայաստանում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ հանրությունը գոհանա իր ընտրած իշխանություններով։Որի՞ն են սիրել, որ Նիկոլին սիրեն։ Մյուս կողմից էլ գործող վարչախմբին հեռացնելու գործն է հեշտացել։ Ահավասիկ. Փաշինյանն է ասում, որ եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կհեռանա եւ կզբաղվի ժուռնալիստիկայով։ Իսկ ժողովուրդը ե՞րբ է նման բաներ ցանկանում։ Երբ դանակը հասնում է ոսկորին, ու հրապարակ է նետվում մի նոր «առաջնորդ»։ Ժողովուրդն այդ պահին էլ չի հարցնում՝ «է՞ս ով ա», ու գնում է նրա հետեւից։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728