Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը որքա՞ն գումար է վաստակել 2018 թվականին

Փետրվար 12,2019 10:37

«World Chess»-ը հաշվել է, թե աշխարհի առաջատար շախմատիստները մրցանակային ի՞նչ գումարներ են ստացել 2018 թվականին: Անցած տարի անցկացվել է 32 միջազգային խոշոր մրցաշար, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 4 865 066 եվրո, իսկ մրցաշարային օրերի քանակը եղել է 246 օր:

Ամենից շատ գումար վաստակել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 745 211 եվրո, երկրորդ տեղում աշխարհի թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան է՝ 719 476 եվրո, եռյակը եզրափակում է Շախրիյար Մամեդյարովը՝ 225 024 եվրոյով:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցաշրջան 2018-ում ընդհանուր առմամբ վաստակել է 159 411 եվրո եւ Top ցուցակում զբաղեցնում է  7-րդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728