Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 12,2019 10:24

«Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող Ազգային ժողով եւ Կառավարություն: Սա չի նշանակում, որ քաղաքական համակարգն անթերի է եւ բարեփոխումների կարիք չունի: Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ չի կարող լինել: Նման կառավարման ռեժիմի վերջին բացիլներից առաջիկայում ազատվել է պետք»,-7-րդ գումարման ԱԺ-ում այսօր ՀՀ կառավարության ծրագրի ներկայացումից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ իր առաքելությունն է՝ ծառայել պետությանն ու ժողովրդին:

Ներկայացնելով կառավարության առաջիկա հինգ տարվա գործունեության ծրագիրը՝ նա նշեց նպատակը. «Կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտահանմանը միտված, մրցունակ տնտեսություն կառուցելուն»: Ըստ վարչապետի՝ սա նշանակում է, որ կառավարության խնդիրն է՝ հինգ տարի հետո ունենալ տնտեսություն, որի շարժիչը նորարար տեխնոլոգիաներն են. «Խոսքը բոլոր տեսակի տեխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական, արտադրական, գյուղատնտեսական, կրթական, զբոսաշրջային, առողջապահական, պաշտպանական, բնապահպանական… Կարճ ասած՝ մարդկային բոլոր ընդունակություններից ՀՀ տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի միտքն ու ինտելեկտը: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտի մարդիկ ավելի շատ մտավոր եւ ոչ թե ֆիզիկական ուժ պետք է օգտագործեն: Որպեսզի որեւէ մեկը այս օրինակը չմեկնաբանի որպես քամահրանք, նշեմ, որ ՀՀ-ն պետք է համապատասխանի էկոլոգիական բոլոր չափանիշներին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, եւ այլն, պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին. «Նման գիտակցության պետք է հասնեն բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ծխող եւ ծխախոտը գետին նետողները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728