Որքան շատ ժամանակ է անցնում հեղափոխությունից հետո, այնքան պարզորոշ են ուրվագծվում ընդդիմության տարբեր տեսակները: Ընդդիմության առավել տարածված ձեւը, որը գոյություն ունի Հայաստանում վերջին 28 տարիների ընթացքում, ամեն ինչ ժխտող, ամեն ինչ մերժող ընդդիմությունն է: Եթե 1990-ականներին դուք հարցնեիք, ասենք, Արշակ Սադոյանին, թե ինչ էր ճիշտ անում այն ժամանակվա իշխանությունը, նա կզարմանար՝ ի՞նչ ճիշտ բան կարող է անել ապազգային, մարդակեր, գող-ավազակ իշխանությունը: Բնականաբար, ըստ Սադոյանի եւ մնացածների, սկսած կոռուպցիայից եւ վերջացրած «Ղարաբաղը ծախելով»՝ իշխանությունը հատուկ, մտածված ձեւով կործանում էր երկիրը եւ ժողովրդին: Եվ այն ժամանակվա ընդդիմությունը խնամքով «փայփայում էր», ամրապնդում էր եւ տարածում էր ժողովրդի մեջ տարածված այն «լեգենդները», որ, ասենք, «Լեւոնը պայթեցնում է Հայաստան եկող բենզինի գնացքները, որ այստեղ կարողանա չոր սպիրտ վաճառել»:
Ճիշտ նույն ձեւով վերջին՝ «նախահեղափոխական» ընդդիմությունն ակտիվորեն պաշտպանում էր շրջանառվող այն առասպելը, որ արագաչափերի տուգանքներից ստացվող գումարները «գնում են Սաշիկի գրպանը», կամ որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տանկերը ջրով էին լիցքավորված: (Եթե այդպես էր, ապա ինչու 9 ամսվա ընթացքում դրա համար ոչ ոք չի դատվել):
Այդ ամենը շատ լավ աշխատում էր որպես ընդդիմադիր քարոզչություն, որովհետեւ Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, չարացած էր նախորդ երեք նախագահների իշխանության հանդեպ (դրա համար, անշուշտ, հիմքեր ունենալով) եւ պատրաստ էր ու հիմա էլ պատրաստ է հավատալ ցանկացած հեքիաթի: Այսօրվա ընդդիմությանը նույն մարտավարությունը ոչ մի հաջողության չի բերի: Այն քննադատությունը, որը մի տարի առաջ միանգամայն ընդունելի էր եւ ողջունելի, երբ այն հնչում էր, օրինակ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, խիստ բացասաբար, անգամ թշնամաբար է ընդունվում, երբ նույն ոճով սկսում է հանդես գալ, ասենք, Արմեն Աշոտյանը: Պատճառը հասկանալի է. Փաշինյանը մինչեւ հեղափոխությունը երբեք իշխանություն չի եղել, իսկ, դարձյալ կրկնեմ՝ նախորդ բոլոր իշխանություններից հասարակությունը հասցրել է, մեղմ ասած, հոգնել: Այսօրվա իշխանության նկատմամբ առայժմ նման վերաբերմունք չկա (մոտակա մեկ տարվա ընթացքում թերեւս չի լինի), եւ հասարակության մեծ մասի համար, եթե դարձյալ մեղմ արտահայտվենք, անընդունելի կերպար հանդիսացող Աշոտյանի ասածները որեւէ դրական արձագանքի չեն արժանանում եւ հակառակը՝ գրգռում են մարդկանց հենց Աշոտյանի դեմ:
Լուծումը մեկն է՝ փոխել քննադատության ոճը, այսինքն՝ նախորդ ընդդիմությունների նման չհարձակվել բոլորի եւ ամեն ինչի վրա: Քննադատությունը պետք է լինի ավելի թիրախային եւ հիմնվի քննադատողի արժեքային համակարգի, գաղափարախոսության վրա: Հնարավոր չէ միաժամանակ մեղադրել ներկա իշխանություններին «ազգային արժեքներին դավաճանելու մեջ», քննադատել Սիրիա մասնագետներ ուղարկելը, Արցախը հանձնելը, կառավարության կառուցվածքը օպտիմալացնելը եւ պարգեւավճարներ տալը: Քանի չկա քննադատելու «ռազմավարություն», ամեն մի մեղադրանք հնչում է որպես «փուստ» կրակոց:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատ բարի, միայն թէ այստեղ մարդկային բնոյթի տարրական իրականութիւն մը կայ: Եթէ այդ անտանելի «քննադատության ոճը» չլինէր, անցեալին, այժմու իշխանութիւնը գոյութիւն չէր ունենար: Պարզ ու յստակ: Հիմա, ո՞րքանով կարելի է ակնկալել որ նախկին իշխանութեան անդամները, անոնց համակիրները, եւ դեռ աւելին՝ այժմու իշխանաւորներէն խորապէս յուսախաբուածները, որոնք միամիտ երեխաների պէս խաբուած կը նկատեն իրենք զիրենք – թէեւ դա իրենց յանցանքն է – , յանկարծ սրբագրեն այդ քննադատական ոճը, ի նպաստ այն անձերուն որոնք իշխանութիւն դարձան շնորհիւ անոր:
Ասոր վրայ աւելցնենք քաղաքական հալածանքները: Այդ նախկին «քննադատության ոճ»ը երբեւիցէ չունեցողին համար իսկ, նոր վարչակարգի կողմէ որոշ վերաբերմունք մը կայ, որ անընդունելի է: Համազօր է – Հայաստանի համար իսկ – աննախադէպ անարդարութեան: Այդ ամէնն ալ պէտք է կուլ տալ, եւ բարեացակամ, անկողմնակալ, փիլիսոփայական ո՞ճ ցուցաբերել նոր իշխանաւորներու հանդէպ:
Այսինքն, աւելի պարզօրէն՝ այս իշխանութիւնը արժանի՞ է, որ հենց իր վախտը, յանկարծ այդ նախկին «քննադատության ոճը» սրբագրուի: Իսկ եթէ պատասխանը այն է որ՝ բայց իրենց համար չէ, երկրին համար է, որ այդ ճիգը պէտք է թափել, ապա նախ պէտք է վստահ լինել որ իրենց հանդէպ քննադատական մեղմ, փափկանկատ, զուսպ մօտեցումը՝ ի նպաստ երկրին է: Երբ որ ընդդիմութեան նշոյլը չկայ, մինչ ճղճիմութեան եւ անատակութեան փաստերը կը շարունակուին կուտակուիլ տեւաբար:
«High road»ը առնելը ընդհանրապէս լաւ բան է, անկասկած, սակայն մարդկային ազդակն ալ պէտք է նկատի ունենալ, եւ նաեւ, զգուշանալ որ այդ մտաւորական վեհանձնութիւնը չարաչար չշահագործուի:
Ի դէպ, ինչո՞ւ անցեալին չկային «քննադատութեան ոճ» փոխելու այսպիսի կոչեր… Նոյն չափով, չկային: Հիմա կան, քանի որ տեսանք թէ ուր կը տանի այդ: Այսինքն, երբ որ ուշ է արդէն: Երբ որ երեսուն տարի ետ գացինք արդէն: Այդտեղ ալ սխալ հաշիւ մը եղաւ, նաեւ Մամուլին կողմէ:
( Լաւապէս հասկնալի է որ ասում էք՝ որպէսզի քննադատութիւնը պարապի չերթայ, ապարդիւն չլինի, կամ նոյնիսկ հակառակ ազդեցութիւն չարտադրէ, նախընտրելի է որ տարբեր ոճով եւ չափով արտայայտուի: Ասիկա ալ ենթադրել կու տայ որ, տասը ամսուայ մէջ, Հայութիւնը մի ուրիշ, ամբողջովին տարբեր ու լիովին նոր ժողովուրդ մը դարձած է: Թէ որ այդպէս լիներ, որեւէ քննադատութեան կարիքը չէր մնար: Իսկ քանի որ այդպէս չէ, ապա՝ նուրբ, չափաւոր եւ որակաւոր քննադատութիւնը ոչ մէկ ազդեցութիւն չունենար, բացի հայերու տասը տոկոսին մօտ, թերեւս: Այժմու իշխանաւորները հնձում են այն, ինչ որ ցանեցին, եւ դեռ ցանում են: )
H.Sh.
I share your disappointment, I’m also irritated by the lack of tact and egotistical behavior of the new administration with regards to former officials (generals, presidents, etc). More generally though, I think of Machiavelli and how astute were his observations of the field of politics four centuries ago. It takes a certain type of personality to succeed in politics, whether it’s in Armenia or elsewhere. I would add that there are qualities one should NOT have if he/she wants to make it in this field (ex. humility, depth).
Think of it, Canadian parliamentarians/members of cabinet are far from representing the most ‘avant-garde’ and productive forces of the country … although the comparison is not really valid with Armenia which, for historical and objective reasons, is at the earlier stages of political evolution. For example, today the prime minister quoted Hrant Matevosian to emphasize the liberating power of the revolution he lead, as if his opponents were really the tyrants/oppressors/dark lords/Saurons that Matevossian was referring to.
Armenia is at the preliminary stages not only of political evolution, dear Aha. It is at the initial stages of basic development, in everything; as a country, as a state, as a society, as an economy, as a nation, etc. So indeed, we cannot compare it with any established country and statehood, certainly not in the Western world.
The funny thing is, Pashinyan is saying, now, certain things which… I do like. I agree with him on several points which his detractors are presenting as controversial, when they are not denouncing them as a shocking “volte-face”.
It’s just that, it is not exactly what he was – clearly – saying, up until the moment when he secured his absolute political power over that emerging, embryonic country. And even when sometimes, on his adulated Superstar podium, he has giving some subtle hints about where his whole thing was really headed, his overexcited supporters did not hear them, or didn’t want to hear them.
Those who supported him, with total trust, infinite joy and extreme enthusiasm, do not hold the right to criticize him, now. Certainly not, this rapidly, this early in his mandate. The others can only shake their head, sigh, and wait. And pray.
Those comments that he made today, to which you are referring, Aha, were not, primarily, another cheap shot against his predecessors.
He expressed a reality : some people are never satisfied with what they have. And there are a lot of people of that type, alas, in Armenia. He notified them that, if they don’t change that psychological/mental problem they have, whatever he does as PM, they will never be satisfied, ever.
The annoying part is, however, that he knowingly exploited and took ample advantage of that very same mentality, in order to get where he is now, this fast, that easily (remember, the “baguette magique” ?…) But as you say, that’s why he is very good politican. It’s not his problem that so many people took him for some “divine” being. It is ours.
Thanks for the replies,
On a related note, if you have a chance read ‘Brève introduction au populisme’ éditions de l’Aube … des déjà-vus intéressants avec ce qui vient de se passer en Arménie.