Արկադի Գալստյանն «Առավոտին» է ուղարկել լուսանկար եւ տեսանյութ՝ հայտնելով. «Կոտայքի մարզի Զովունի համայնքի վարչական տարածքում Եղվարդ-Երևան ավտոմայրուղին ներկայումս գտնվում է կոյուղաջրածածկ և հետևաբար դժվարանցանելի վիճակում։
Արդեն 6 օր է՝ կոյուղատարի խցանված լինելու պատճառով Եղվարդ Երևան մայրուղու վրա գոյացել է լճակ: Իսկ գարշահոտությունն ու անհարմարություններն օրըստօրե էլ ավելի անտանելի են դառնում»:
Մայրուղու վրա «Հանգիստ ընկեք ք..ք»-ը ցուցանակ է տեղադրվել: «Ճիշտ է՝ գռեհիկ է, բայց դե՝ արդեն 6-րդ օրն է»,- նկատեց Արկադի Գալստյանը: