Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին առանց այն էլ զեղչով է գազ մատակարարում. Կարասին

Փետրվար 11,2019 23:40

Ռուսական գազի մատակարարումն իրականացվում է համաշխարհային գների համեմատությամբ արտոնյալ գնով, որը սահմանվել է պայմանագրով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև առքուվաճառքի պայմանագրի ժամետի ավարտից հետո ստորագրվեց պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն Հայաստանի համար 2019թ. գազի գինը սահմանվել է 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար: Հարկ է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից չի իրականացվել գազի գնի վերահաշվարկ՝ կախված կալորիականությունից (մեր կողմից մատակարարող բնական գազն առանձնանում է բարձր ջերմախտությամբ): Դա իրենից ներկայացնում է լրացուցիչ առևտրային զեղչ, որն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների միութենական բնույթը: Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները (տարեկան 2 մլրդ խորանարդ մետր) լիարժեք ապահովում է հանրապետության կարիքները»,- ասել է Կարասինը:

Փոխվարչապետը նաև հավելել է, որ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728