Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը նորից մասնակիորեն կփակվի, կամ կհայտարարվի արտակարգ իրադրություն. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 11,2019 23:23

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ սահմանային պատի կառուցման շուրջ առկա հակասությունների պատճառով առաջ եկած քաղաքական ճգնաժամը կարող է վերսկսվել, քանի որ եկող ուրբաթ օրն ավարտվում է դաշնային հաստատությունները ժամանակավորապես բաց պահելու համար տրված ժամկետը:

ԱՄՆ-ի նախագահը վստահ է, որ վեր են խոյանում պատերն այնտեղ, որտեղ հարկավոր է վար իջեցնել անօրինական ներգաղթի մակարդակը: «Սահմանային պատը պիտի կառուցվի», հայտարարում է Դոնալդ Թրամփը, երբ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հակառակ կողմից պնդում է, որ դրա համար Կոնգրեսը չի հատկացնի եւ ոչ մի դոլար:

Կոնգրեսում հաստատված երկկուսակցական հանձնաժողովում էլ պատի առնչությամբ մինչ այժմ չի կայացվել որեւէ համաձայնություն: Պատի պատճառով բյուջեն չհաստատվելու արդյունքում ավելի քան մեկ ամիս մասնակիորեն փակ մնացած դաշնային հաստատությունները, որոնք այժմ ժամանակավորապես բաց են, նորից կփակվեն ուրբաթ օրը, քանի որ լրանում է ժամկետը: Իսկ Թրամփն այս դեպքի համար իր ձեռքում է պահում կարեւոր խաղաքարտ: Նա սպառնում է կիրառել գլխավոր հրամանատարի իր իրավունքը եւ երկրում հայտարարել արտակարգ իրադրություն, ինչը նրան թույլ կտա պատի կառուցման համար որոշում կայացնել առանց Կոնգրեսի կողմից հաստատման:

Հանրապետական կոնգրեսական Քեւին Մաքքարթիի խոսքերով, որեւէ մեկը չի կարող հարցականի տակ դնել այդ քայլին դիմելու նախագահի իրավունքը, երբ դեմոկրատները գտնում են, որ արտակարգ իրադրություն հայտարարելը խելամիտ քայլ չէ: Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հորդորում է նախագահին հեռու մնալ նման քայլից:

Այս ընթացքում ինքը`նախագահ Թրամփը շարունակում է պատի հարցով թվիթերյան իր գրառումները. «Պատն այսպես, թե այնպես, կառուցվելու է», գրել է նա իր վերջին գրառումներից մեկում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728