ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է.
«Մեր որոշ գործընկերների մտահոգությունները փարատելու նպատակով հայտնում ենք, որ ինչպես նշված է «մտահոգության մեջ» ստորագրված Համաձայնագիրը օրինաչափորեն վավերացվել է համաձայն այդ ժամանակ գործող սահմանադրաիրավական ընթացակարգի։
Ֆինանսական պարտավորություն համաձայնագրի մեջ չկա ու չի կարող լինել, քանի որ երկու երկրների կառավարությունները նպատակ չեն ունեցել քննարկվող փաստաթղթով կանոնակարգելու նման հարաբերություններ։
Ավելին, նման բնույթի պայմանագրերի համագործակցության հնարավորություն են ստեղծում, այլ ոչ թե ֆինանսական պարտավորություններ են սահմանում։
Մեր գործընկերները քննարկվող համաձայնագիրը ընթերցելուց միգուցե նկատել են, որ դրա գործողությունը սահմանափակված չէ ժամանակով, ուստի դրա թարմացման կամ փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Համաձայնագրի 3-րդ հոդվածով հենց ՊՆ-է հանդիսանում դրա իրականցման կառավարության լիազոր մարմին։
Հորդորում ենք ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիան, հատկապես՝ դրա 31-րդ հոդվածի դրույթները, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համատեքստում»։