Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Իրանում անցկացված «Թախտիի գավաթի» ավանդական հուշամրցաշարում նվաճել է երկու բրոնզե մեդալ: Մեր տասը ըմբիշներից պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը եւ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ովքեր չգիտեն ասեմ, որ «Թախտիի» մրցաշարը շատ լուրջ ստուգատես է։ Մեր մարզիչները մեզ միշտ ասում էին, որ իրեն յարգող ազատ ոճային ըմբիշը գոնէ մի անգամ պիտի Թախտի կպնի, որ էդ մրցակցութեան «հաճոյքը» զգայ։ 😊
Դէ պատկերացրէք Թախտիում եզրափակիչ մտնես իրանցու հետ։ Ադրենալին է 😊