Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա մի քանի խնդիր է բարձրացրել, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ տեսակցության հարցը։
«Ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը»,- մատնանշում է Քոչարյանի բարձրացրած դժգոհությունները Արման Թաթոյանը,որն ԱԺ-ում էր։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ աշխատում են համակարգիչ չունենալու հետ կապված Քոչարյանի բարձրացրած խնդրի ուղղությամբ:
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեզ մոտ վարույթ է նախաձեռնված քննարկման ընթացակարգում: Մենք կապի մեջ ենք փաստաբանների հետ»,- ասում է Արման Թաթոյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: