Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական համակարգն ինքնամաքրվելու ցանկություն չունի». Նինա Կարապետյանց

Փետրվար 11,2019 18:11

«Արմեն Ղազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում է անմարդկային պայմաններում, մոտ վեց տարի կալանքի տակ է», – ահազանգում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով խուլիգանության մեղադրանքով անազատության մեջ գտնվող Արմեն Ղազարյանին։

Փաստաբանն ասաց, որ Ղազարյանը կալանքի տակ է գտնվում և նույնիսկ գրավի դիմաց ազատ արձակվելու միջնորդությունը դատարանը չի ընդունում. «Առանց որևէ հիմնավոր ապացույցի կալանավորված է և, ըստ էության, պատիժ է կրում։ Նա մեղադրվում է առեւանգման, ավազակային հարձակման մեջ, որի արդյունքում մահ է առաջացել, բայց ոչ մի բավարար ապացույց չկա նրա մեղադրանքն ապացուցող: Ունենք գրավոր ցուցմունք տուժողերի կողմից, որ հանցագործները երկուսն են եղել, եւ տուժողը, ճանաչելով Արմենին, նշում է, որ դա Արմենը չէր»:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ վերապահումով է մոտեցել այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո պետք է առաջնորդվել օրենքով ու իրավունքով. «Բոլորը չեն դատական համակարգում, որոնք շահագրգռված են իրենց ճիշտ չպահել, դատական համակարգն ինքնամաքրվելու ցանկություն չունի, խորին համոզմունք ունեմ, որ դատական համակարգն ինքնուրույն չի փոխվելու»:

Ըստ նրա՝ քիչ գործերով կատարվել են հրահանգներ ու դրա դիմաց դատավորները ստացել են հնարավորություն՝ ըստ իրենց նպատակահարմարության անել այն, ինչ ուզել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728