Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ համայնքին մի առանձնացրեք Սիրիայի ժողովրդից». Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Փետրվար 11,2019 17:49

«Ողջունելի է մարդասիրական օժանդակությունը Սիրիայի ժողովրդին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիա գործուղված հայ մասնագետների հումանիտար խմբին, ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

Մեկնաբանելով ՀՀ-ում մի շարք քաղաքական գործիչների եւ փորձագետների մտահոգություններն այն մասին, որ Ռուսաստանի հովանու ներքո դեպի Սիրիա հումանիտար խմբի գործուղումը կարող է խնդիրներ առաջացնել ՀՀ-ի համար, Ժիրայր Ռեիսյանը միայն նշեց. «Ռուսաստանը Սիրայի դաշնակից եւ աջակից երկիրն է եւ դրական ներդրում է ունեցել: Սիրիայի կառավարությունը գործակցում է Ռուսաստանի հետ»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե սիրիահայ համայնքը կթիրախավորվի իսլամիստների կողմից, հայ պատգամավորն ընդգծեց. «Հայ համայնքը մասն է Սիրիայի ժողովրդի, հետեւաբար՝ առանձնացնելը ճիշտ չէ, այդպես մի արեք: Եթե սիրիացի ժողովրդին մարդկային օժանդակություն ցուցաբերող խումբ է եկել, հայ համայնքին առանձնացնելը ճիշտ չէ, հայ համայնքն այսօր առանձնապես վտանգված չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ժիրայր Ռեիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Տարօրինակ բան է ասում պարոն Ժիրայրը: Հայը ո՞նց կարող է իրեն չառանձնացնել միւսներից: Դա հայի արեան մէջ է: Ես վստահ եմ, որ 83 հոգանոց խմբում անխտիր բոլորի հոգու խորքում առաջին հերթին սիրիահայերին օգնելն է:
    Մի տեղ որ դժբախտ պատահար է լինում, հայերն առաջինը հետաքրքրւում են, թէ տուժածների մէջ հայ կա՞յ:

    Հեռու չգնանք: Այս յօդուածի հեղինակ Լուիզա Սուքիասեանը գրել է. «… ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը»: Ունենք յան-ով վերջացող ազգանուն, ծայրից ծայր հայկական անուն (ԺԻՐԱՅՐ): Պարզ է չէ՞, որ ասողը հայ է: Բայց ոչ, դա բաւարար չէ: Նա պիտի յատուկ նշի, որ ասողը Սիրիայի խորհրդարանի ՀԱՅ պատգամաւոր է: 🙂

    Հիմա ո՞ր մի հային կարող ես համոզել, թէ նա եկել է սիրիացուն օգնելու: Ո՛Չ, նա եկել է ՍԻՐԻԱՀԱՅԻՆ օգնելու 🙂

  2. Մարինա says:

    Վերջապես Սփյուռքից պարզ խոսվեց այն մասին, որ հայերը իրենց կացության երկրի մի մասն են, իրենք այնտեղ են ծնվել և ապրում: Իսկ սփյուռքահայերին առանձնացնելը մյուս բնակչությունից ստեղծում է վտանգներ հենց իրենց՝ հայերի համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728