Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել

Փետրվար 11,2019 17:35

«Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ,

արդեն լսած կլինենք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր բիզնեսները պետք է տեղյակ լինեն, որ նրանց համար նոր սերնդի  ՀԴՄ-ների ձեռքբերման գինը լինելու է  160 000 ՀՀ դրամ և ոչ՝ 60 000: Այսինքն՝  պետական 100 000 ՀՀ դրամի աջակցությունից կարող են օգտվել միայն այն բիզնեսները, որոնք 2018 թվականի ընթացքում գրանցված են եղել, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո հիմնադրված բոլոր Ա/Ձ-ները, կազմակերպությունները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք կբերեն 160 000 ՀՀ դրամով, ինչը, անշուշտ, լրացուցիչ ծախս է նոր բիզնեսի համար և մրցակցային առավելություն՝ հների համար:

Ի դեպ, տարեկան բացվում է 10-12 000 նոր բիզնեսներ, որոնց գերակշռող մասը փոքր և գերփոքր է: Հետևաբար, նոր կազմակերպություն բացելուց առաջ լավ մտածեք, կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728