Փետրվարի 9-ին, ժամը 17.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել են հունվար ամսին հայտնաբերված ապօրինի ծառահատումների վերաբերյալ անտառխախտման արձանագրություններ, ըստ որոնց՝ հայտնաբերվել են՝ Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 4 քառակուսում՝ 54 տարբեր տեսակի ծառեր, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ թվով 62 տարբեր տեսակի ծառերի, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ 111 տարբեր տեսակի ծառեր և Մոտկորի անտառպետության 4-րդ պահաբաժնի 7 քառակուսում՝ 8 հատ քամատապալ տարբեր տեսակի ծառեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է հրավիրվել 1984 թ. ծնված Սամսոն Ե.-ն, որը բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերից 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար Դսեղի անտառպետության տարածքում գտնվող, Դսեղ գյուղին հարակից «Աղիկ հողեր» և «Լեսնովի» կոչվող հանդամասերից իրեն պատկանող բենզասղոցով ապօրինի հատել է 11 տարբեր տեսակի ծառեր և իրեն պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ, որի մի մասը օգտագործել է որպես վառելափայտ, իսկ մնացած մասը փոխանակել բնամթերքի հետ:
«ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանցագործության գործիք հանդիսացող բենզասղոցը վերցվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն