Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը Միքայել Հարությունյանին կոչ է անում վերադառնալ. «Երկրի սահմաններից դուրս գտնվելը պարզապես անիմաստ է»

Փետրվար 11,2019 17:06

«Պետք է ուրախանաք մի բանից՝ նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի 1-ի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում Մարտի 1-ի գործի մասին խոսելիս ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա համաձայն է, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց գտնում է, որ սա բացառիկ հնարավորություն է նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար. «Մեր իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում, փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի: Բանակի թեման պետք է քննվի ու դրվի մի կողմ: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, այնտեղի ծառայողները, որոնք մասնակցել են Մարտի 1-ին, նրանք էլ լիարժեք կշարունակեն իրենց ծառայությունը, եթե տարիքային սահմանափակում չկա: Պետք է պատասխնատվության ենթարկվեն այն պատասխանատուները, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի 1-ին: Եթե նախագահներն ասելիք ունեն, բնականաբար, պետք է ասեն: Ձեզ բոլորիդ պետք է ուրախացնի այն փաստը, որ չհարցաքննվող որեւէ մեկը չկա»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ օր առաջ Մարտի 1-ի գործը բացահայտելը կարեւոր է ու ՊՆ նախկին նախարարը պետք է իմանա, որ երկրի սահմաններից դուրս գտնվելը պարզապես անիմաստ է. «Միքայել Հարությունյանը պետք է գա ու նախաքննությանը ներկայացնի այն տեղեկատվությունը, ինչին տիրապետում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728