«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ա1+ի» հեռարձակման կոնկրետ առաջարկ չի ստացել:
Հիշեցնենք, որ ATV-ի նոր սեփականատերը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը հարթակ տրամադրելու հարցը:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ այս տարվա հունվարից «Արմնյուզով» այլեւս եթեր չի հեռարձակվի «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը:
«Որեւէ կոնկրետ առաջարկ չի եղել, ընդհանուր խոսակցություն է եղել, ոչ մի դիրքորոշում դեռ չկա, որովհետեւ շատ անհասկանալի է: Մինչեւ այդ ամեն ինչը կարգավորվի, ու ինձ համար հասկանալի լինի, երկար ժամանակ կանցնի: Եթեր հեռարձակելու գործընթացի պահանջը, զգում եմ, որ կա: Թե ինչքանով են լուրջ վերաբերվում՝ ժամանակը ցույց կտա: Հիմա դատարկ հայտարարություններով գործն առաջ չի գնա, լուրջ առաջարկներ պետք է լինեն, որ քննարկենք, խոսակցություններով բան չի ստացվի»,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ