2019 թվականի փետրվարի 7-ին՝ հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանը վերադարձել է ՀՀ և նույն օրը ժամը 04.00-ի սահմաններում՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից վերցվել է արգելանքի տակ ու նույն օրը տեղափոխվել է ոստիկանության Ալավերդու բաժին, ապա Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Արթուր Մանուչարյանին անձնական ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը հաստատելու և անհապաղ ազատ արձակելու կարգադրություն տալու միջնորդությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել պաշտպանը՝ Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում):
Նա հայտնել էր, որ Լոռու մարզի դատարանի 14.02.2014 թվականի որոշմամբ՝ հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործի մասը առանձնացվել էր առանձին վարույթում, ԼԴ/0017/01/14 քրեական գործի համարով և կասեցվել՝ մինչև Արթուր Մանուչարյանին հայտնաբերելը:
Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ:
Մեզ հետ զրույցի ժամանակ պաշտպանն ասաց, թե անհապաղ, 72 ժամվա ընթացքում (մինչև 10.02.2019 թ.՝ ժամը 04.00-ն) խափանման միջոց կալանավորման հարցը կրկին քննարկելու համար իր պաշտպանյալը դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել:
Փետրվարի 10-ին Արթուր Մանուչարյանին ազատ արձակելու պահանջով դիմում է ներկայացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին, սակայն ստացել է բանավոր մերժում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»