Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր պատասխանելով պարգեւավճարների վերաբերյալ հարցին՝ ինչու են տվել, ասաց, որ պարգեւատրումներով հանդերձ՝ 54 միլիոն աշխատավարձի ֆոնդ տնտեսել են. «Այսինքն՝ երեք անգամ աշխատակիցները կարող էին պարգեւատրվել, բայց մենք սահմանափակվեցինք ավելի բարեխիղճ տարբերակով եւ, պարզապես, բոլոր աշխատակիցները ստացան: Էջմիածնում նման բան չէր եղել:
Էջմիածնի քաղաքապետը մասնակցում էր «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ ենթակառուցվածքների զարգացում» խորագրով համաժողովին, որը տեղի ունեցավ կառավարության շենքում:
Ինչ վերաբերում է՝ ով է արժանի, ով՝ ոչ պարգեւատրվելուն, Դիանա Գասպարյանն ասաց, որ մեխանիզմները պետք է հստակ մշակվեն, որպեսզի հնարավոր լինի օբյեկտիվորեն յուրաքանչյուրի աշխատանքը գնահատել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ