Վերջերս հայտնի դարձավ հսկիչ֊-դրամարկղային մեքենաների էժանացման մասին, մասնավորապես, դրանց արժեքը 160 000 դրամի փոխարեն այժմ կազմելու է 60 000 դրամ։
Այս մասին առևտրի և արդյունաբերության նախարարի նախկին առաջին տեղակալ Մովսես Ձավարյանը, ում օրոք 1998 թվականին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին ՀԴՄ-ները, պատասխանել է քայլի նպատակահարմարության մասին հարցին.
— Իմ առաջին արձագանքն այն էր, որ սա կեղծ լուր է։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը շուկայի փոխարեն շուկայական արտադրանքի գին սահմանել։ Եթե դա հնարավոր է, ինչո՞ւ չնվազեցնել արժեքը մինչև 20 000 կամ, ավելի լավ է, 1500 դրամ։
Երկրորդ արձագանքը՝ ինչի՞ համար էր պետք մենաշնորհել շուկայի այդ հատվածը։
Երրորդ արձագանքը՝ ափսոսանք։ Դեռ հեռավոր 1998 թվին մենք կարծես թե անդառնալի փոխանցեցինք ՀԴՄ-ների վաճառքը, իսկ որոշ թափթփկուկներ հետագայում այն մենաշնորհեցին։
Հիշում եմ՝ 1998-ին որոշում ընդունվեց ՀԴՄ-ները գործարկելու մասին, ինձ հրավիրեցին կառավարություն և հանձնարարեցին նախապատրաստել դրանց ներկրողի մրցույթը։ Ես միանգամից մերժեցի այդ գաղափարը և առաջարկեցի պատրաստել փաթեթ, որի հիքում ընկած կլինեին ՀԴՄ-ներին ներկայացվող չափանիշները, որ ցանկացած ոք դրանց համապատասխան կարողանար ներկրել սարքերը և վաճառել Հայաստանի տարածքում։ Վարչապետն (այդ ընթացքում պաշտոնը զբաղեցնում էր Ա. Դարբինյանը) ինձ միանշանակ սատարեց և մենք սկսեցինք նախագծի իրականացումը։ Իհարկե, կային ՀԴՄ-ների վաճառքը մեկ ձեռքում կենտրոնացնելու տասնյակ առաջարկներ։ Դրանք անտեսված մնացին և գործը հասցվեց մինչև վերջ։ Եվ սարքերի գները գահավիժեցին ներքև։ Այն ժամանակ հարկային տեսչությունը մենաշնորհեց դրանց սպասարկման գործառույթը, բայց դա բոլորովին այլ պատմություն է։
Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն