Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն անցած տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը այնքան էլ ճիշտ չի համարում հեղափոխություն անվանելը: Համենայնդեպս, դա դերասանուհու մոտ կասկած է հարուցում:
«Եթե ապրիլյան գործողություններից հետո որոշակի ոլորտներում եւ պետական կառույցներում որոշակի ճյուղեր փոփոխությունների չեն ենթարկվում, եթե գնահատականը չի տրվում այն իշխանությունների, որոնք եղել են մինչ այս եւ որի պատճառով հանրությունը գնացել է հեղափոխական գործողությունների, դժվար է դա հեղափոխություն անվանել»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր հայտարարեց դերասանուհին`ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ մինչեւ հիմա գործում է նույն արդարադատության համակարգը:
Եղածը Թամար Հովհաննիսյանը իշխանափոխություն էլ չի համարում, այլ պարզապես «տեղափոխություն»:
Դերասանուհու հետ համամիտ է Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Օգտվելով առիթից, Թամար Հովհաննիսյանը պատասխանեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն բացատրությանը, թե դեմ է «Սասնա ծռերի» անդամների համաներմանը, քանի որ ՊՊԾ գնդի գրավման եւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ ինքն ընկեր է կորցրել:
«Հաց բերողն էլ իմ ընկերն էր: Ես էլ եմ ընկեր կորցրել»,- ասաց Թամար Հովհաննիսյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ես ՊՊԾ-ին չեմ անդրադառնայ (կարծիքս յայտնի է), բայց իմ մտահոգութիւններն էլ են աւելանում (փոխանակ՝ պակասեն):
Բեմադրութեան հոտ է գալիս. եթէ ոչ ի սկզբանէ, ապա «յեղափոխութեան» վերջին փուլերում կարծես թէ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել անցնցում իշխանափոխութեան՝ պայմանով, որ նախկինները չհալածուեն (դակատակ շուոներ կարելի է, բայց իրական արդարադատութիւնը՝ բացառել):
Գրեթէ 1 տարի անց մենք տեսնում ենք երկու իրական փոփոխութիւն՝ 1. օլիգարխիայի ազդեցութեան վերացում եւ 2. այլեւս աղաղակող յանցագործութիւնների բացառում:
Ուրիշ նշանակալի ձեռքբերում (տնտեսութիւն, գիտութիւն) ըստ էութեան չկայ: Աւելին՝ կառավարութիւնը ներկայացրել է մի ծրագիր, որն անլուրջ է՝ արտաքին քաղաքականութիւն, գիտութիւն, արդարադատութիւն՝ կենացների ժողովածու:
Այդ բարեփոխումներ կոչուածը շատ աղոտ է եւ մեծ հարց է՛ թէ ինչքանով կ’իրականանան:
Գիտութեան մասով ասեմ. սովորական արտագաղթը շարունակուելու է (հիմա պարզապէս տեմպը ժամանակաւոր դանդաղել է), իսկ դրանց շարքում լինելու է «ուղեղների» արտահոսք: Աշխարհը առաւել քան բաց է: Արեւմուտքը սպունգի նման քաշում տանում է ու կրթութիւն ունեցողին պարզապէս խնդրում է, որ գան: Այս պայմաններում կրթուած հայաստանցին վայրկեան անգամ չի տատանուելու (ու չի տատանւում. հեռանում է): Ձեզ թւում է, որ Արայիկ Յարութիւնեանն ի վիճակի է դա կանխե՞լ: Եկէք ժպտանք ու առաջ անցնենք 🙂
Տնտեսութիւն – ես իսկապէս շատ քիչ եմ հասկանում այս բնագաւառից:
Արդարադատութիւն – թէեւ մասնագէտ չեմ, բայց բոլորին է ակնյայտ է, որ սա ծաղր է: Ըստ էութեան Մանուէլից ու Քոչարեանից բացի, միւսները վայելքների մէջ են:
Բա էն նոր վախտերը գլուխ էիք տանում Տարօն Մարգարեանի արած խախտումներով: Ի՞նչ եղաւ: Կամ Լիսկան, Աղուանը, Գագիկ Խաչատրեանը եւ տասնեակ այլ կարկառուններ, եթէ ոչ հարիւրաւորներ: Ուրեմն Գագիկ Խաչատրեանինը հեչ, Մանուէլի տուշոնկէն՝ մէ՞ջ:
Ու դու յոյս ունես, որ այս թշուառ արդարադատութեան պայմաններում, մեռնող գիտութեան պայմաններում, ձայնազուրկ խորհրդարանի պայմաններում (որ սկի կուրսի չի, որ Սիրիա զօրք է ուղարկուել) ու կիսագրագէտ կադրերով շրջապատուած թռիչքներ ես գրանցելու, անունն էլ դնես յեղափոխութի՞ւն: