Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանն ահազանգում է. պաշտպանյալը «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ է

Փետրվար 11,2019 14:11

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ են պահում:

Իր դեմ դեռևս 2013 թ.-ին հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում Արթուր Մանուչարյանը չի ներկայացել դատական նիստերին. քննությունից խուսափելու հիմքով նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատարանը 2014 թ.-ին փոխարինել է կալանքով և հայտարարել հետախուզում:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցները հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանին արգելանքի տակ են վերցրել ՀՀ ժամանելուն պես՝ 2019թ. փետրվարի 7-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում: Այնտեղից նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Ալավերդու բաժին, ապա՝ «Վանաձոր» ՔԿՀ:

Մինչդեռ նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է 5 տարի առաջ՝ 2014 թ. հունվարի 14-ին, և հետախուզման մեջ գտնվող Ա. Մանուչարյանին  հայտնաբերելու դեպքում նրան, առանց դատարանի որոշման, «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի ազատության իրավունքի կոպիտ խախտում է:

Փաստ է, որ Արթուր Մանուչարյանը 2019թ. փետրվարի 7-ին ձերբակալվելուց հետո 72 ժամվա ընթացքում դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել, ավելին՝ 72 ժամը լրանալուց հետո էլ նա շարունակում է մնալ ՔԿՀ-ում, իսկ նրան ազատ արձակելու պաշտպանի դիմումը «Վանաձոր» ՔԿՀ պետը մերժել է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728