Մեզ զանգահարեցին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղից եւ հայտնեցին, որ այժմ Սեւքար, Աչաջուր, Աճարկուտ եւ այլ գյուղերի տասնյակ բնակիչներ Սեւքար գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներով փակել են Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը: Նրանք պահանջում են իրենց համար բացել դեպի անտառ տանող ճանապարհները, հնարավորություն տալ օգտվել անտառի վառելափայտից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ