Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկներն ու ներդրումները չեն կարող սպասել՝ մինչեւ աղբանոցները վերացնենք

Փետրվար 11,2019 15:30

Ինչպես նախորդ, այս կառավարությունը նույնպես իր հնգամյա ծրագրում տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու համար խոստանում է տեղական եւ օտարերկրյա ներդրումները մարզեր էլ ուղղել, գյուղական բնակավայրերում տուրիզմը զարգացնել, համայնքների բնակիչների ու զբոսաշրջիկների համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմաններ ստեղծել: Նոր կառավարությունը աղբահանության հավաքագրման հետ կապված էլ նախագծեր ունի, սակայն, դատելով ծրագրում առկա ուղենիշներից, աղբահավաքությունը ռելսերի վրա դնելու կառավարության մտադրությունները մոտ ապագային չեն վերաբերում:

Բայց տուրիզմն ու ներդրումները չեն կարող սպասել, մինչեւ որ աղբահանության ոլորտում կառավարությունը պայմանագրաիրավական դաշտի բարելավման միջոցով հեղափոխական քայլեր ձեռնարկի: Գոնե դեպի գյուղեր տանող ճանապարհների աղբավայրերը պետք է վերացնել: Հսկայական այս աղբանոցը անմիջապես դեպի Արմավիրի Տանձուտ, Արգավանդ, Մարգարա տանող գյուղերի եզրին է: Այսպիսի աղբավայրեր մեր հանրապետության ճանապարհներին շատ կան:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

09.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728