Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է սահմանապահ Դովեղ գյուղի փողոցների լուսավորության երկրորդ փուլը

Փետրվար 11,2019 14:00

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարեւան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:

2017 թվականից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում գործընկերները համակարգված ձեւով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծել են արտաքին լուսավորության էներգախնայող եւ ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Իրականացված ծրագրի արդյունքում համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ համայնքի բնակիչները:

«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլեւ առավել կարեւոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթեւացնելու եւ գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաեւ նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով եւ պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 24:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728