Հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները եւ բարդությունները՝ «Հանուն հայ զինվորի» հ/կ նախագահ Դավիթ Թորոսյանի նախաձեռնությամբ իրականացվում է դրամահավաք՝ զինծառայողներին ջրի ուսապարկ գնելու նպատակով:
Տվյալ թեմայի վերաբերյալ զրուցեցինք հ/կ նախագահի հետ:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց ջրի ուսապարկ գնել:
-Ջրի ուսապարկ, որովհետեւ այն ավելի հարմար է կրել, օգտագործել, քան ավանդական «բակլաշկա»-ն, ավելի հարմար է օգտվել հատկապես դիրքում մարտական հերթապահության ընթացքում, անհամեմատ ավելի ուշ է տաքանում ջուրը շոգ եղանակին, եւ կարող է բավարարել մեկ ամբողջ օր։ Մեր գնած ջրի ուսապարկերը ունեն դաշտային թվային քողարկում, այսինքն՝ կրկնում են զինվորական համազգեստի գունային քողարկումը, որը չի օգնում հակառակորդին դիտարկում կատարելիս ավելի հեշտ հայտնաբերել մեր զինվորին, այն կարող են կրել զրահաբաճկոնի վրայից, նույնիսկ տակից, կիրառել մեջքի վրա, պառկած դիրքում կամ մարտական գործողությունների ընթացքում եւ մարդու մարմնի զանգվածից այն չի վնասվում, եւ բարձր որակի կտորով պատված լինելու շնորհիվ նաեւ չի վնասվում բնակլիմայական պայմաններից:
– Ընտրված վայրը, որի համար նախատեսվում է գնել ուսապարկեր, Թալիշն է, ինչո՞ւ հենց Թալիշի համար:
-Վերջին անգամ Թալիշ այցին եղանք հենց այն դիրքերում, որտեղ դաժան մարտեր են ընթացել Ապրիլյան պատերազմի ընթացքում, եւ քանի որ այդ հատվածները ռելիեֆով պայմանավորված որոշակի կտրված են ՄՏՎ-ից, որոշեցինք հենց այդտեղ ուղղել ռեսուրսները։
-Նմանատիպ ծրագիր էլի էիք իրականացրել, ի՞նչ արդյունքներ եք գրանցել, ինչքանո՞վ են այսպիսի ծրագրերն օգնում բանակին:
-Նման ծրագիր՝ «Ջրի ուսապարկ առաջնագծի զինվորներին», իրականացրել ենք օգոստոս ամսին, սակայն տրամադրվել է ոչ թե դիրքապահ զինվորներին, այլ՝ հետախուզական խմբերին։ Հիմնական արձագանքը եղել է դրական, եւ կարեւորվել է նման ծրագրի իրականացումը, ինչից հետո էլ որոշել ենք շարունակել եւ այժմ ծավալները էականորեն ընդլայնվել են, եւ ավելացնեմ, որ ջրի ուսապարկի միջին արժեքը կազմում է մեկ հատը $12, ի սկզբանե նախատեսված է եղել գնել 50 հատ, սակայն ծավալների ընդլայնման շնորհիվ, այժմ ստեղծվել է հնարավորություն ապահովել Թալիշում ծառայող բոլոր զինվորներին ջրի ուսապարկով: Գնված իրերը դիրքեր՝ զինվորներին հասցնելը կիրականացնենք անձամբ:
Եվ վերջում՝ հ/կ նախագահը կոչ է անում բոլոր հայրենակիցներին` միանալ նախաձեռնությանը, կատարել անվանական փոխանցումներ, եւ ամեն երեկո ժամը 22-ին հետեւել www.banak.info կայքում թափանցիկ հաշվետվությանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել բոլոր մասնակիցների անունները եւ անգամ տասնորդական լումաների ճշգրտությամբ ֆինանսական հաշվետվությունը։ Փոխանցումներ կարող են կատարել հետեւյալ հաշիվներնին՝
2050080818251001 AMD
2050080818251020 USD
2050080818251040 EUR
2050080818251041 RUB
4375 1311 0014 2308 Քարտային հաշիվ, Արարատ բանկ Davit Torosyan
Idram 434278565 Davit Torosyan
Արտերկրից փոխանցումներ կատարելու համար եւս կարող եք օգտագործել նշված միջոցները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
Դավիթ Թորոսյան՝ «Հանուն հայ զինվորի» հ/կ նախագահ, +374 95 03-53-34 կամ +374 77 03-53-34
ԱՄՆ-ում բնակվողները հարցերի դեպքում կարող են զանգահարել՝ Գոհար Փիլիպոսյան՝ «Հանուն հայ զինվորի» հ/կ անդամ, հեռ.՝ 3236461114
ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
09.02.2019