Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը

Փետրվար 11,2019 11:48

Առաջիկա անելիքներիս և կուսակցական գործունեության մասին

Հարգելի գործընկերներ,

2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16 տարիներից յոթը ակտիվ քաղաքական գործունեության շրջան էր) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ: Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարվող իրադարձություններին արձագանքելու համար ես ընտրում եմ գործունեության հետեւյալ տեսակները.

  • Անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս եւ կմիանամ այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները։
  • Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները։ Մեր տեսլականն այն է, որ կրթության եւ անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքերը ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
  • «Դավիթ եւ գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու եմ մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Այս ընկերությունը իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով եզակի է մեր երկրում: Մասնագիտացած լինելով գործարարության, ներդրումների ոլորտներում եւ գործունեության առանցք սահմանելով իրավական ոլորտում համալիր քաղաքականությունների մշակումը՝ ընկերությունն ընդգրկում է լայն ոլորտներ՝ հարկային բնագավառից մինչեւ մտավոր սեփականություն։ Մենք կարծում ենք, որ որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են ստեղծել իրական արժեքներ, փոխել մեր երկրի գործարար եւ ներդրումային միջավայրը։
  • Շարունակելու եմ նաեւ իմ ակտիվ դասախոսական եւ գիտամանկավարժական գործունեությունը։ Բացի ավանդական առարկաներից իմ կողմից մշակվել են նաև երկու հեղինակային դասախոսությունների կուրսեր, որոնք ներկայացնելու համար արդեն իսկ ստացել եմ հրավերներ մի շարք բուհերից։

Վերոգրյալը նշանակում է, որ ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարեւոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը, հատկապես կարևորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում, քանզի այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքացիական հասարակություն, որը կխոսի, ոչ թե երբ սպասարկում է ինչ-որ շահ, այլ երբ անհրաժեշտ է խոսել` ներկայացնելով հավասարակշռված ու համակողմանի կարծիք:

Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում:

Հ.Գ. Շատ շուտով առավել մանրամասն կներկայացնեմ հասարակական կազմակերպության գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները եւ կազմակերպության գործունեության վերաբերյալ մեր տեսլականը:

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2966884336670751

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Վերջապես ,,խելքի,, եկաք:

  2. Anonymous says:

    Փաստորեն՝ Արփինեն խոստովանեց և ապացուցեց, որ՝ ինքը, Դավիթը, Շարմազանովներն ու Աշոտյանները ու մյուս գործընկեները, Քոչարյան-Սերժիկ հանցավոր կլանի կազմում, իրենց երկարատև ազգադավ գործունեությունները իրագործել են անսահման նվիրվածությանբ, ի սկզբանե մտածված ու գիտակցաբար: Իրենց ողջ մասնագիտական գիտելիքները քծնբար ու անբարո ծառայեցրել են կլանին,միայն ապավինել են կլանային և անձնական շահերին:
    Թե չէ՝ ինչ՞ պատահեց, միթե՞ կլանին ծառայելու 16 տարիներից հետո, նոր են գիտակցել, որ՝
    1.«իսկական իրավական պետություն կարող էր կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունենար պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները»:
    2.«պետք էր վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերահսկել խնդիրները, առաջարկել լուծումներ»:
    3.«պետք էր ամրապնդել իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական ինստիտուտները»:
    4.«պետք էր փոխել մեր երկրի գործարար ու ներդրումային միջավայրը, հարկային բնագավառը»:

    Միթե՞ միայն նոր են «գիտակցում», որ պետք չէր քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելիության լույսի ներքո՝ ամրապնդելով ու գովերգելով հանցավոր կլանին՝ ապահովել իրենց անձնական շահերը, հղբացած ապրելակերպն ու վարքը: Որ պետք չէր՛ թալանել երկիրը, հալածել ու աղքատացնել ժողովրդին:

    Իհարկե ՈՉ՛, ուղղակի կլանը՝ ՀՀԿ-ն, ոհմակին բնորոշ բնազդով, այս «շրջափուլում» որոշել է բաժանվել խմբերի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728