ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈւՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
11 փետրվարի 2019
Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:
Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է:
Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:
Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:
Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:
Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:
Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում:
Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկները, ովքեր երազում են գիտնական, ճարտարագետ կամ մաթեմատիկոս դառնալ, կարողանան գոհացուցիչ կարիերա ստեղծել այս ոլորտներում:
Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իր երազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը և նպաստի հանուն բոլորի կայուն ապագայի:
ՄԱԿ հայաստանյան գրասենյակ