«Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա երգ է ճանաչվել Childish Gambino-ի (Դոնալդ Գլովեր) This Is America ստեղծագործությունը:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կիրակի Լոս Անջելեսի Staples Center ժամանցային համալիրում:
Ինքը՝ Գլովերը, ավելի վաղ հրաժարվել էր ելույթ ունենալ արարողությանը և չէր եկել մրցանակը ստանալու: Արդյունքում արձանիկը հանձնեցին երգի հեղինակ շվեդ երգահան Լյուդվիգ Գերենեսին և հիփ-հոփ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):
This Is America-ն հաղթող ճանաչվեց նաև «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսանյութ», «Լավագույն ռեփ/սնեգ կատարում» անվանակարգերում:
«Տարվա լավագույն երգ» անվանակարգում ներկայացված էին նաև Շոն Մենդեսի In My Blood, Zedd-ի The Middle, Քենդրիկ Լամարի All The Stars, Էլլա Մեյի Boo’d Up, Դրեյքի God’s Plan, Բրենդի Քարլայնի The Joke և Լեդի Գագայի ու Բրեդլի Կուպերի Shallow ստեղծագործությունները:
Արդյունքում Shallow-ն մրցանակ ստացավ լավագույն փոփ-զուգերգ անվանակարգում:
Դրեյքի God’s Plan-ը հաղթող ճանաչվեց որպես լավագույն ռեփ կատարում:
«Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում «Գրեմմի» արձանիկը ստացավ ծագումով կոսովոցի բրիտանացի երգիչ Դու Լիպան:
Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվսի Golden Hour-ը հաղթող ճանաչվեց «Տարվա ալբոմ» անվանակարգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ