Ստեփանակերտյան կլոր սեղան-քննարկման արդյունքներով
Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցները, ամփոփելով արտահայտված տեսակետները, հայտարարում են.
- Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն:
- Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն Հայկական կողմից տարածքային զիջումները բացառելու տրամաբանությամբ:
- Կլոր սեղանի ձևաչափով քննարկումները անհրաժեշտ է շարունակել՝ ներգրավելով նաև այլ քաղաքական ուժերի և գործիչների:
Արթուր Թովմասյան – Արցախի ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ
Դավիթ Կարաբեկյան – քաղաքագետ
Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող
Գեղամ Գրիգորյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության համակարգող
Մխիթար Ավետիսյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության անդամ
Վալերիկ Բալայան – Արցախյան Զարթոնք նախաձեռնության ներկայացուցիչ
Ռուսլան Իսրայելյան – Արցախի ԱԺ պատգամավոր
Տիգրան Կյուրեղյան – ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Բերձորի բնակիչ